Փախստականների ինտեգրումը թիվ մեկ առաջնահերթություն է

Angela Merkel

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Բունդեսթագում բյուջեի քննարկումների ժամանակ փախստականներին կոչ է արել շուտափույթ ինտեգրվել գերմանական հասարակությանը:

«Մենք պետք է դասեր քաղենք 1960-ական թվականներից, երբ մեզ մոտ կանչեցինք աշխատանք փնտրողներին և ի սկզբանե սկսեցինք հայտարարել, որ ինտեգրումն ամենաբարձր առաջնահերթությունն է։ Եթե մենք ամեն ինչ ճիշտ անենք, ապա դա կբերի ավելի շատ հնարավորություններ, քան՝ ռիսկեր»,- ասել է Գերմանիայի կանցլերը»։

Մերկելը նողկալի ու ամոթալի է համարել փախստականների ընդունման կենտրոնների վրա կատարված հարձակումները և վստահեցրել է, որ պետությունն իր իրավական ողջ խստությունը կցուցաբերի նման երևույթների դեմ պայքարում։ Մերկելը համոզված է, որ Գերմանիան կհաղթահարի ներկայիս մարտահրավերը. «Մի բան հստակ է. մենք այլևս չենք կարող ապրել այնպես, ինչպես նախկինում էր։ Այդպիսին են 21-րդ դարի իրողությունները»։

Spread the love