Փոլ Մակքարթնին Երկրին նվիրված երգ է ձայնագրել – Տեսահոլովակ

- in Մշակույթ
Apaga axjik

Փոլ Մակքարթնին ձայնագրել է Երկիր մոլորակին նվիրված «Love Song to the Earth» երգը:

Երգի ձայնագրությանը մասնակցել են 16 երաժիշտ` Փոլ Մակքարթնին, Նատաշա Բեդինգֆիլդը, Շոն Փոլը, Ջոն Բոն Ջովին, Շերիլ Քրոուն, Ֆերգին, Մոբին, Քոլբի Քեյլաթը, Goo Goo Dolls-ի վոկալիստ Ջոն Ռեզնիկը, Լեոն Լյուիսը, Նիկոլ Շերզինգերը, Քելսի Բալերինին և Վիկտորյա Ջասթիսը, հայտնում է music.siteua.org-ը:

Երգի հիմնական ներկայացումը տեղի կունենա սեպտեմբերի 24-ին Վաշինգտոնի National Mall ազգային զբոսայգում` «Rally for Moral Action on Climate Justice» ակցիայի շրջանակներում:

Երգի վաճառքից ստացված գումարները կփոխանցվեն Friends of the Earth բնապահպան կազմակեպության միջազգային ցանցին և կլիմայի գլոբալ փոփոխությունների հարցով ՄԱԿ-ի հիմնադրամին: Երգը թողարկումից հետո առաջին շաբաթվա մեջ բեռնել են 11000 անգամ:

Spread the love