Քիշնևում ցուցարարները նոր զանգվածային բողոքի ակցիաներով են սպառնում

Brnutyun

Քիշնևում ցուցարարները հայտարարել են, որ մտադիր են կիրակի օրը նոր զանգվածային բողոքի ակցիա կազմակերպել ընդդեմ կոռուպցիայի: 

Անցած շաբաթ տասնյակ հազարավոր մարդիկ հավաքվել են Մոլդովայի մայրաքաղաքի կենտրոնում՝ պահանջելով նախագահի հրաժարականը և 2016-ի մարտից ոչ ուշ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում:

Բողոքողները հարյուրավոր վրաններ են դրել կենտրոնական հրապարակում և հայտարարել, որ այն չեն լքի, մինչև չպատժվեն երկրի բանկերից 1 մլրդ դոլարի անհետացման մեղավորները:

Մոլդովայի վարչապետ Վալերի Ստրելեցը ցուցարարների պահանջներին ի պատասխան ասել է, որ Մոլդովայի իշխանությունները բաց են ակտիվիստների հետ երկխոսության համար:

«Արժանապատվություն և արդարություն» շարժումը, որի կոչով սկսվել են ցույցերը Քիշնևում, մայիսին բողոքի ակցիա արդեն անցկացրել է կոռուպցիայի դեմ: Այն ժամանակ ցույցին մասնակցել է մոտ 10 000 մարդ:

Spread the love