Օբաման չի ցանկացել հանդիպել Էրդողանի հետ

Barak Obama

Թուրքիայի խորհրդարանում Ազգայնական շարժում կուսակցության (ԱՇԿ) պատգամավոր Լյութֆու Թուրքանը հայտարարել է, որ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի մեկնել Նյու Յորք մասնակցելու ՄԱԿ-ի հավաքին այն պատճառով, որ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման չի ցանկացել հանդիպել նրան: 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Ջումհուրիեթ» թերթը, Թուրքանն ասել է, որ այդ պատճառով է, որ Էրդողանը ՄԱԿ-ի համաժողովին ուղարկել է Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուին:Թուրք ազգայնական պատգամավորը Twitter-ի իր էջում գրել է. «ՄԱԿ-ում Իրանի, Ռուսաստանի նախագահների հետ հանդիպած Օբաման չի ցանկացել ընդունել 2,5 մլն փախստական ապաստանած Թուրքիայի նախագահին: Թուրքական ԱԳՆ-ն համառորեն ամեն ճանապարհ օգտագործեց, բայց Էրդողանի համար Օբամայի հետ հանդիպում չկարողացավ ստանալ»:

Պատգամավորը ծաղրանքով հավելել է, թե «Էրդողանին այլ բան չէր մնում, քան հայտարարել, որ թուրքական հանրությունը մեռելներ լողացնողների խիստ կարիք ունի»:

Spread the love

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.