Ալիևը Սերժ Սարգսյանի հայտարարությունը չի համարում «Հայաստանի պաշտոնական դիրքորոշում»

Ilham Aliev

Իլհամ Ալիեւը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, ովքեր այցելել են տարածաշրջան: Ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը, գտնվելով Երեւանում, հայտարարել է, որ իր այցը երկու հիմնական նպատակ ունի՝ նախապատրաստել Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների այցը եւ խոսել սահմանին միջադեպերի հետաքննության մեխանիզմների մասին:

Հայկական կողմը, ըստ երեւույթին, համաձայնություն է տվել երկու առաջարկներին: Ալիեւը երեւի երկուսն էլ մերժել է: Պատճառն էլ երեւի Սերժ Սարգսյանի հայտարարություններն են:

Ալիեւը, պաշտոնական տեղեկատվության համաձայն, համանախագահների հետ հանդիպմանը սադրանք է անվանել Սերժ Սարգսյանի վերջին հայտարարությունը, որ Ղարաբաղը Հայաստանի մաս է: Ընդ որում, Ալիեւը հայտարարել է, որ դա «Հայաստանի ոչ պաշտոնական տեսակետն է»:

Հետաքրքիր է, Ալիեւը Հայաստանում ու՞մ դիրքորոշումն է պաշտոնական համարում:

Spread the love

Be the first to comment

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.