«Ալյանս» ավիաընկերությունը Հայաստանում կիրականացնի ավիափոխադրումներ

- in Հասարակություն
inqnatir

«Ալյանս» ավիաընկերությունը Հայաստանում կսկսի ավիափոխադրումներ իրականացնել 2016թ.–ի մարտից, ուրբաթ լրագրողներին ասաց ընկերության հիմնադիր և տնօրեն Արարատ Սարգսյանը։

«Լիզինգի գծով ձեռք են բերվել Sukhoi Superjet — 100 (SSJ-100) երկու ինքնաթիռներ, որոնք գտնվում են մերձմոսկովյան Ժուկովսկում։ Մինչև 2017թ.–ը նախատեսվում է պարկի թիվը հասցնել մինչև 6 ինքնաթիռի։ Ավիաընկերությունը ենթադրում է թռիչքները սկսել 2016թ.–ի մարտի 27–ից»,– ասել է Սարգսյանը։

Նրա խոսքով` ընկերությունում արդեն հաշվվում է անձնակազմի 14 մարդ, որոնք նախկինում (ինչպես նաև Սարգսյանը) աշխատել են «Արմավիա» ավիաընկերությունում։

«Ես երկու օր առաջ արտոնագիր եմ ստացել Քաղաքացիական ավիացիայի պետական վարչությունից (ՔԱՊՎ) և հիմա զբաղված եմ IKAO–ում անդամակցություն ձեռք բերելով` թռիչքները սկսելու հնարավորություն ունենալու համար»,– ասել է Սարգսյանը։

Նա նշեց, որ սկզբից ընկերությունը պլանավորում է ավիափոխադրումներ իրականացնել երեք ուղղություններով` Երևան–Մոսկվա, Երևան–Բեյրութ, Երևան–Թեհրան։ Հետագայում ավիաընկերությունը մտադիր է երթուղիներ բացել նաև Ռուսաստանի այլ քաղաքներ և Աշգաբադ։

Նրա խոսքով` Superjet–ի սպասարկումն ավելի էժան կլինի, քան Aerobus–ի, որ թույլ կտա անցկացնել ավելի ճկուն գնային քաղաքականություն։

Սարգսյանի խոսքով` ընկերությունը բացվել է 2014թ.–ին։ Նա չի անվանել ընկերության ներդրողներին` նշելով միայն, որ նրանք Ռուսաստանից են։

Հայաստանի Ազգային ավիափոխադրող «Արմավիա» ավիաընկերությունը դադարեցրել է թռիչքները 2013թ.–ի ապրիլի 1–ից և սկսել սնանկացման գործընթացը։ Դա ազգային ավիափոխադրողի երկրորդ սնանկությունն է. 2003թ.–ին նույն ճակատագրին է արժանացել «Հայկական ավիաուղիները»։

Spread the love