ԱՄՆ-ը մեղադրել է Ռուսաստանին իսլամիստներին չհարվածելու մեջ, Մոսկվան հերքում է

usa russia

Սեպտեմբերի 30-ին ռուսական ավիացիան Սիրիայում առաջին գործողություններն է իրականացրել: Այս մասին գրել է CNN-ը, իսկ ավելի ուշ տեղեկությունը հաստատել են Ռուսաստանի իշխանությունները:

Ըստ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Սիրիայում ռուսական ավիացիայի թիրախն են ահաբեկչական խմբավորումների կազմում կռվող ռուսաստանցիները, որոնց չպետք է թույլ տալ, որ վերադառնան երկիր: Ռուսական առաջին հարվածները հասցվել էին Հոմսի շրջանում:

The Wall Street Journal-ը գրում է, որ ռուսական ավիահարվածները հասցվել են զինված ընդդիմության դիրքերին, որոնք համագործակցում են ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության հետ: Ըստ Սիրիայի իշխանությունների պաշտոնական հայտարարության՝ ռմբակոծվել են Հոմսում և Համայում Իսլամական պետության դիրքերը, սակայն WSJ-ը, հղում անելով ամերիկացի պաշտոնյաներին, գրում է, որ հարվածները հասցվել են ԱՄՆ հետ համագործակցող ընդդիմադիր խմբերին:

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը խնդրել է Վաշինգտոնին ապացույցներ ներկայացնել, որ Ռուսաստանն Իսլամական պետությանը չի ռմբակոծում: Լավրովի խոսքով, ամերիկացի գործընկերները մտահոգություններ ունեն, որ այլ թիրախների են ռմբակոծել, պնդել են, որ ապացույցներ ունեն: «Մենք խնդրել ենք նրանց ապացույցներ ներկայացնել, որովհետև մենք մեր թիրախների համար պատասխանատու ենք»,- ասել է Լավրովը: Ռուսական կողմը հերքել է նաև, որ ավիահարվածների հետևանքով խաղաղ բնակիչներ են զոհվել:

Spread the love

Be the first to comment

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.