ԱՄՆ-ն Թուրքիայից դուրս է բերում իր «Patriot» զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերը

- in Միջազգային
Zenq

Ermenihaber.am-ի հաղորդմամբ՝ Թուրքիայի Գազիանթեփ (պատմ. Այնթափ) նահանգում տեղակայված ԱՄՆ-ի զինուժին պատկանող հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) «Patriot» զենիթահրթիռային համակարգերը դուրս են բերվում Թուրքիայի 39-րդ հետևակային բրիգադի զորամասից:

Սկսվել է այդ համակարգերի տեղափոխումը դեպի Իսքենդերուն նավահանգիստ, որպեսզի այնտեղից ուղարկվի Միացյալ Նահանգներ:

Ինչպես փոխանցում է թուրքական «milliyet» թերթի կայքը, լրանում է Թուրքիայում ամերիկյան «Patriot» համակարգերի ծառայության ժամկետը, այդ պատճառով էլ դրանք պետք է հետ ուղարկվեն ԱՄՆ:
Ավելի վաղ՝ օգոստոսի 15-ին, Գերմանիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ 2016-ի հունվարին դուրս է բերելու իր Patriot զենիթահրթռիային համակարգերն ու դրանց անձնակազմերը Թուրքիայից:

Այդ համակարգերը Թուրքիային տրամադրվել էր վերջինիս խնդրանքով՝ երկիրը Սիրիայից և «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունից ակնկալվող հավանական վտանգից պաշտպանելու համար:

Spread the love