ԱՄՆ-ն Ռուսաստանին թույլ չի տա խանգարել Սիրիայում կոալիցիայի գործողություններին

usa russia

ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարտերը երեքշաբթի խոստացել է, որ Վաշինգտոնը կուժեղացնի ԴԱԻՇ-ի դեմ իր օդային արշավը: 

«Մենք ակնկալում ենք ուժեղացնել ԴԱԻՇ-ի դեմ մեր օդային արշավը»,- ասել է նա Սենատում լսումների ժամանակ:

Քարտերի խոսքերով՝ խոսքը «ԱՄՆ-ի և միջազգային կոալիցիայի ուժերի լրացուցիչ ռազմական ինքնաթիռների մասնակցության, ինչպես նաև ռմբակոծությունների թվի ու հզորության ավելացման մասին է»:

Ամերիկացի զինվորականները Ռուսաստանին թույլ չեն տա խանգարել Սիրիայում միջազգային կոալիցիայի գործողություններին, հայտարարել է Քարթերը:

«Մենք չենք համագործակցում Ռուսաստանի հետ և նրան թույլ չենք տա ազդել կոալիցիայի կուրսի վրա: Մենք դուռը բաց կթողնենք Ռուսաստանի համար, որպեսզի նա կարողանա դրական ներդրում ունենալ Սիրիայում հակամարտության լուծման գործում»,- ասել է նա:

Spread the love

Be the first to comment

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.