ԱՄՆ-ում ազատ կարձակվեն հազարավոր բանտարկյալներ

- in Միջազգային

Մոտ 6000 անձինք, ովքեր դատապարտվել են թմրանյութերի հետ կապված հանցագործությունների համար, ազատ կարձակվեն՝ բանտարկյալների թվի կրճատման ԱՄՆ արդարադատության նախարարության ծրագրի շրջանակում։

Նրանց մի մասն արդել լքել է բանտը, մյուսներն ազատ կարձակվեն մինչև երեքշաբթի։ Նրանցից շատերը ստիպված կլինեն վերականգնողական կենտրոններում բուժման կուրս անցնել։

Սա ԱՄՆ պատմության ամենազանգվածային համաներումներից մեկն է։

ԱՄՆ իշխանությունները որոշել են կրճատել ոչ բռնությամբ կատարված հանցագործությունների համար բանտարկության ժամկետները։ Դաշնային բանտերում նման մեղադրանքով պահվում է կալանավորների մոտ կեսը։

Ազատ արձակվողների մոտ 1/3-ը օտարերկրյա քաղաքացիներ են, որոնք, ըստ ամենայնի, կարտաքսվեն։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20