Անկեղծության պահը

- in Վերլուծական
Barak Obama

Արդեն բավական երկար ժամանակ Վաշինգտոնում քննարկվում են Թուրքիայի հետ հարաբերությունների խնդիրները, որն ավելի ու ավելի անվերահսկելի է դառնում անվտանգության ու տնտեսության պատճառներով: Ներկայում այդ թեման առավել քննարկվողներից է, թեեւ հեղինակավոր քննարկողները փորձում են նշանակություն չտալ այդ հարցին:

ԱՄՆ-ում ու ՆԱՏՕ-ում Թուրքիայի թեման նախկինի պես մնում է նուրբ ու քիչ քննարկվող, քանի որ առայժմ հասկանալի չէ ինչպես քննարկել դաշնակցին, ինչ ասպեկտով ներկայացնել Թուրքիայի ներքին ու արտաքին քաղաքականությունը:

Ամերիկայի ձայնը հրապարակել է Թուրքիայի դիրքորոշման հետեւյալ հատկանշական բնորոշումը. «Ժողովրդավարության պաշտպանության հիմնադրամի աշխատակիցների կարծիքով, միջազգային ասպարեզում ԱՄՆ-ի դիրքերի թուլացումն ավելացնում է այն պետությունների թիվը, որոնք միաժամանակ գործընկեր կամ դաշնակիցներ են եւ հակառակորդներ: Վերջին տարիներին նման երկրներ են դարձել Պակիստանը, Սաուդյան Արաբիան, Թուրքիան եւ Կատարը: Որոշակի ոլորտներում համատեղ շահերը Վաշինգտոնին ստիպում են համագործակցել այդ երկրների հետ եւ հաճախ աչք փակել այն բանի վրա, որ նրանց քաղաքականությունը հակասում է ԱՄՆ արմատական արժեքներին եւ հաճախ էլ՝ շահերին»:

«Արդյոք ինչ որ մեկը լրջորեն հավատում է, որ պակիստանյան ղեկավարությունից ոչ ոք չգիտեր, որ Ուսամա բին Լադենը երեք կանանց ու երեխաների հետ հաստատվել էր Աբբոտաբադում,- հարցնում է Հիմնադրամի նախագահ Քլիֆորդ Մեյը: – Կամ վերցնենք Թուրքիան՝ Էրդողանը վերջերս հայտարարեց, որ ժողովրդավարությունը տրամվայ է, հասնում ես քո կանգառին ու իջնում: Սաուդյան Արաբիան միլիարդավոր դոլարներ է ծախսել աշխարհում արմատական իսլամը քարոզելու համար: Կատարում է գտնվում Մերձավոր Արեւելքում ամերիկյան ամենամեծ ռազմական բազան, սակայն Կատարը ֆինանսավորում է Ալ-Ջազիրան, որը զբաղվում է հակաամերիկանիզմի, հրեաների դեմ արյունոտ զրպարտությունների ու կոնսպիրոլոգիական տեսությունների քարոզչությամբ: Եգիպտոսն այս օրերին նույնպես կարելի է դասել բարեկամ-թշնամիների շարքին՝ ներկայիս իշխանությունը դժվար է անվանել դաշնակից ամեն ինչում, ինչ վերաբերվում է մարդու իրավունքների պաշտպանությանը, բայց դրանով հանդերձ նրանք պայքարում են իսլամ ծայրահեղականների դեմ: Շատերն ասում են, թե պետությունները չունեն մշտական բարեկամներ, կան միայն մշտական շահեր: Կարծում եմ դա ճիշտ չէ: Ես գտնում եմ, որ նրանք, ովքեր պաշտպանում են ազատությունն ու ժողովրդավարությունը, մեր բարեկամներն են: Իսկ նրանք, ովքեր ցանկանում են ոչնչացնել ազատությունը եւ մեզ, այդպիսին չեն համարվում»:

Ամերիկան ցանկացել է այդպես արտահայտել իրավիճակը: Սակայն ԱՄՆ-ում քիչ չեն այն փորձագետները, ովքեր սերտ հարաբերությունների մեջ լինելով Թուրքիայի հետ, որոշել են իրենց վերաբերմունքն այդ խնդրին արտահայտել այլ կերպ: Այդ մասին կխոսենք հաջորդ տեքստերում, որոնք կազմվել են տարբեր հետազոտությունների արդյունքում: Եկել է անկեղծության պահը որոշ երկրների հարցում:

Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ, Քաղաքագետ; www.lragir.am

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20