Անհայտ անձինք հարձակվել են Պոլսո Հայոց պատրիարքարանի վրա

Hayastan - Turkia

Պոլսո Հայոց պատրիարքարանի վրա անհայտ անձինք քարերով հարձակում են իրականացրել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականը:

Հարձակումն իրականացվել է շուրջ 20 հոգանոց խմբի կողմից հոկտեմբերի 10-ին, երեկոյան ժամերին: Հարձակումից անմիջապես հետո դեպքի վայր են ժամանել ոստիկանները:

Պոլսո Հայոց պատրիարքական փոխանորդ Արամ Աթեշյանն «Ակոս»-ի հետ զրույցում հայտնել է, որ դեռևս հայտնի չէ, թե ովքեր են եղել հարձակվողները և ինչ նպատակ են հետապնդել: Կատարվածի առնչությամբ հետաքննությունը շարունակվում է:

Spread the love

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.