Անհայտ կորած քաղաքացին հայտնաբերվել է իր նախկին ամուսնու բնակարանում

- in Իրավունք

ՀՀ ոստիկանությունը որպես անհայտ կորած որոնվող կնոջը հայտնաբերել է նախկին ամուսնու բնակարանում: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, հոկտեմբերի 28-ին ոստիկանու թյան Արարատի բաժնում հաղորդում էր ստացվել 1988 թ. ծնված Մարգարիտա Մ.-ի անհայտ կորելու մասին:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և բացատրական աշխատանքների շնորհիվ՝ նա հոկտեմբերի 30-ին, ժամը 14.30-ին, հայտնաբերվել է նախկին ամուսնու բնակարանում:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20