Անօրինական ներգաղթյալների մեծ մասը կարեկցանքի արժանի չէ

- in Սոցիալական

ԵՄ ձգտող անօրինական ներգաղթյալներից շատերը կարեկցանքի արժանի չեն, քանի որ նրանք երիտասարդ, առողջ և նյութապես ապահով տղամարդիկ են:

Նրանք վտանգում են սեփական երեխաներին, որպեսզի առաջացնեն եվրոպացիների կարեկցանքը: Նման կարծիք է հայտնել Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը ֆրանսիական ԶԼՄ-ներին տված հարցազրույցի ժամանակ:

«Երեխաները նրանց ծառայում են որպես կենդանի վահան: Երեխաները կարեկցանք են առաջացնում, իսկ նրանց հետևում թաքնվող IPhone-ներով տղամարդիկ փորձում են այդ կարեկցանքը տարածել նաև իրենց վրա»,- ասել է նախագահը և հավելել, որ նրանցից շատերի գրպաններում կան հազարավոր եվրոներ կամ հազարավոր դոլարներ:

Զեմանը կարծում է, որ մուսուլմանական երկրներից զանգվածային ներգաղթը բացասաբար կազդի Եվրամիության վրա: «Չպետք է թույլ տալ իսլամական ռադիկալիզմի տարածում»,-ասել է նախագահը և հավելել, որ անօրինական ներգաղթյալներից շատերը պատճառ չունեն իրենց երկրները լքելու համար և միայն փորձում են նյութական շահ կորզել Սիրիայում ստեղծված աղետալի վիճակից:

Չեխիայի առաջնորդը նշել է, որ ԵՄ-ում ներգաղթային ճգնաժամի վիճակի վատթարացման համար պատասխանատվության մեծ մասը կրում է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:

«Նա է հրավիրել փախստականներին, սակայն դա սուտ մարդասիրություն է»,- ասել է Միլոշ Զեմանը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20