Աշխարհի ամենաանվտանգ երկրների ցանկում Հայաստանն 9-րդն է

Eraguyn

Gallup կազմակերպությունը հրապարակել է «Օրենքի և կարգուկանոնի ինդեքս 2015»-ը, որում ընդգրկված են այն երկրները, որտեղ մարդիկ իրենց առավել ապահով են զգում գիշերը միայնակ քայլելիս։ Ինդեքսը չափում է մարդկանց անձնական անվտանգության զգացումը ողջ աշխարհում, ինչպես նաև փորձառություններն իրավապահ մարմինների հետ։ Հայաստանը ցուցակում 9-րդն է։

Զեկույցը հիմնված է 2014 թվականին 141 երկրներում անցկացված ավելի քան 142.000 հարցազրույցների հիման վրա:

Ոչ ապահով տասը երկրներն են՝ Սինգապուրը, որտեղ իրենց անվտանգ է զգում մեծահասակների 91 տոկոսը, Հոնկոնգը՝ 91 տոկոս, Նորվեգիան՝ 86 տոկոս, Իսպանիան՝ 85 տոկոս, Ռուանդան՝ 85 տոկոս, Ինդոնեզիան՝ 85 տոկոս, Սլովենիան՝ 84 տոկոս, Տաջիկստանը՝ 83 տոկոս, Հայաստանը՝ 82 տոկոս, Ավստրիան՝ 81 տոկոս։
Անապահով երկրների տասնյակը. Վենեսուելա՝ 22 տոկոս, Գաբոն՝ 29 տոկոս, Կոնգո՝ 30 տոկոս, Հարավաֆրիկյան Հանրապետություն՝ 31 տոկոս, Պարագվայ՝ 32 տոկոս, Աֆղանստան՝ 34 տոկոս, Բոտսվանա՝ 35 տոկոս, Լիբերիա՝ 35 տոկոս, Բրազիլիա՝ 36 տոկոս, Զամբիա՝ 36 տոկոս։

Spread the love

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.