ԲՀԿ-ի ղեկավարումը կհանձնեն Աբրահամ Մանուկյանին, Նաիրա Զոհրաբյանին էլ չեն նեղացնի. «Հրապարակ»

- in Մամուլ
Abraham Manukyan

Մեր տեղեկություններով՝ չի բացառվում, որ հանրաքվեից հետո ԲՀԿ-ում կուսակցական նոր տրանսֆորմացիաներ տեղի ունենան, և կուսակցության ղեկավարումը Հովիկ Աբրահամյանը «հանձնի» ոչ անհայտ Աբրահամ Մանուկյանին, որի ղեկավարությամբ էլ ԲՀԿ-ն կգնա խորհրդարանական ընտրությունների՝ իր «տանիքի» տակ հավաքելով «հազարավոր» մարդկանց՝ փորձելով դառնալ պառլամենտական երկրորդ ուժը՝ ՀՅԴ-ից խլելով երկրորդ ուժ դառնալու դափնին։

Ինչ վերաբերում է Նաիրա Զոհրաբյանին, ըստ մեր աղբյուրների, նրան էլ չեն նեղացնի, կամ կուղարկեն դիվանագիտական աշխատանքի՝ Բրյուսել, և կամ ԲՀԿ-ի կոալիցիա մտնելու արդյունքում նախարար կնշանակեն:

«Հրապարակ» թերթ

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20