Եթե Զիմինը Զիմինյան ծնվեր, ազգային հերոս կդառնար

Eraguyn

Մեկ շաբաթից Ստեփանակերտում կավարտվի «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների ուսումնական կենտրոնի շինարարությունը։ Դա «Թումոյի» արդեն 4-րդ կենտրոնն է, որը 100 տոկոսով ֆինանսավորվում է արտերկրից։ Թեմային անդրադարձ է կատարել Kommersant FM-ի վերլուծաբան Դմիտրի Գուբինը։

Հայաստանը դա պարզապես 3 մլն հայեր չեն, ովքեր ապրում են աշխարհագրական Հայաստանում։ Դա երեք անգամ ավելի շատ հայեր են, ովքեր ձևավորում են Մեծ Հայաստանը։

Մեծ Հայաստանն ամենուր է։ Օրինակ՝ Մեծ Հայաստանի քաղաքացի է հանդիսանում ռուսական «Տրոյկա Դիալոգ» ընկերության ղեկավար Ռուբեն Վարդանյանը։ Բայց նա Մեծ Հայաստանի քաղաքացին է ոչ այն պատճառով, որ Վարդանյան է, այլ այն պատճառով, որ նրա ստեղծած IDeA հիմնադրամը ֆինանսավորում է Դիլիջանում UWC քոլեջը, որը միջազգային բակալավրիատի ծրագրով անգելերով կրթում է դպրոցականների աշխարհի տարբեր ծայրերից։

Սակայն Ռուբեն Վարդանյանը համեմատաբար ակնհայտ դեպք է։ Ավելի քիչ ակնհայտ է ներկայում Սիլիկոնե հովտում բնակվող ABBYY Software ռուսական ընկերության հիմնադիր Դավիթ Յանը, ում ճանաչում են որպես չինացի։ Մեծ Հայաստանի համար Դավիթ Յանը նույնպիսի հարյուրտոկոսանոց հայ է, ինչպես Շառլ Ազնավուրը կամ Ջորջիո Արմանին։ Ի տարբերություն Արմանիի՝ Դավիթ Յանը աշխարհագրական Հայաստանի տարածքում ներդրում է անում ոչ թե հյուրանոցում, այլ սեփական «Այբ» դպրոցում, որի սաները սովորում են Հարվարդում և Սթենֆորդում։

Մեծ և աշխարհագրական Հայաստանների միջև հարաբերությունները հովվերգական չեն։ Մեծ Հայաստանը հաճախ է հիասթափվում աշխարհագրական Հայաստանին տրամադրված օգնության արդյունքներից։ Շառլ Ազնավուրը, օրինակ, «ժամանակին աղմուկով շրխկացրել է հայկական դուռը»՝ իմանալով, որ Սպիտակի երկրաշարժի զոհերի օգնության մի մասն ուղղվել է ոչ այնտեղ, որտեղ պետք էր։ Հավանաբար դա է Մեծ Հայաստանի նոր մարտավարության պատճառը, որի թիրախում հայ երիտասարդության ձևավորումն է։

Հենց այդ կերպ են վարվում ամերիկացիներ Սեմ և Սիլվա Սիմոնյանները։ Նրանց հիմնադրամը բացում է արդեն թվով 4-րդ «Թումո» տեխնոլոգիական կենտրոնը։ 14-18 տարեկան դեռահասների համար միանգամայն անվճար՝ այն թույլ է տալիս սովորել համակարգչային խաղերի ստեղծում, թվային անիմացիա, վեբ դիզայն և եռաչափ դիզայն, իսկ դրա ղեկավարությունը չի թաքցնում, որ կենտրոնի նպատակն է երկրի ապագայի, ինչպես նաև օֆշորային ծրագրավորումից զերծ սեփական արտադրանքի ստեղծումը։ «Թումոյի» երևանյան գրասենյակը ցնցում է ոչ միայն գերազանց դիզայնով, «Մակինտոշ» կայաններով, այլև եզակի շարժական աշխատատեղերով, որոնք անվանվում են «երկնքի պորտալարեր»։

Գաղափարական իմաստով երկնքի հետ կապերին առնչվող գրեթե նման աշխատանքով ժամանակին Ռուսաստանում զբաղվել է Դմիտրի Զիմինի «Դինաստիա» հիմնադրամը, միայն թե ոչ թե համակարգչային, այլ բնական գիտությունների տեխնոլոգիաների ոլորտում։ Սակայն հիմնադրամը հայտարարվել է օտարերկրյա գործակալ, իսկ վիրավորած Զիմինը իր ծրագրերը արմատապես կրճատել է։ Զիմինի բախտը չի բերել։ Եթե ծնված լիներ Զիմինյան, ազգի հերոս կդառնար։

Հայերի բախտը կբերի, եթե միայն հայկական իշխանությունը ռուսական օրինակով չորոշի, որ միայն ինքն ունի ապագայի մենաշնորհ՝ եզրափակում է Գուբինը։

Spread the love
  • 17
    Shares

Be the first to comment

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.