ԵՄ-ի խորհուրդը որոշեց կարգավորման քաղաքական գործընթաց սկսել Սիրիայում

- in Միջազգային
siria

Եվրամիության խորհուրդը որոշել է կարգավորման քաղաքական գործընթաց սկսել Սիրիայում:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մամուլի ասուլիսում հայտարարել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին՝ ամփոփելով ԵՄ-ի 28 երկրների ներքին գործերի նախարարների հանդիպման առաջին օրվա արդյունքները:

«Մենք բոլորս բանակցությունների սեղանի շուրջ որոշեցինք քաղաքական գործընթաց սկսել, որպեսզի Սիրիայում վերջ դնենք պատերազմին»,- ասել է նա, ընդգծելով, որ դա տեղի կունենա ՄԱԿ-ի շրջանակներում:

Մոգերինիի խոսքով՝ նիստի ներկայիս կազմը՝ ԵՄ-ի պետությունների ներքին ու արտաքին գործերի նախարարներ, միջազգային կազմակերպությունների, ներառյալ ՄԱԿ-ի փախստականների գործերի գերագույն կոմիսարի վարչության, Արեւմտյան Բալկանների երկրների, Թուրքիայի, Լիբանանի, Հորդանանի, Շվեյցարիայի, Նորվեգիայի, Լիխտենշտայնի, Իսլանդիայի ներկայացուցիչներ, օգնեց «ավելի լավ հասկանալ խնդիրը»:

Նա տեղեկացրել է, որ ԵՄ-ն եւ գործընկերները մտադիր են ուղղակի աջակցություն ցուցաբերել սիրիացի փախստականներին ընդունող Հորդանանին, Լիբանանին եւ Թուրքիային, ինչպես նաեւ տարանցիկ պետություններին:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20