Ես ով եմ, որ բան ասեմ. Քանաքեռցի Տույը հրաժարվել է վերջին խոսքի իրավունքից

Orenqov goxer

Երևանի Կենտրոն Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում այսօր պաշտպանական ճառով հանդես է եկավ քանաքեռցի հեղինակություն, Տույ մականունով հայտնի Արթուր Ղազարյանի պաշտպան Երեմ Սարգսյանը, ով դատարանին միջնորդել է իր պաշտպանյալի նկատմամբ նշանակել նվազագույն պատիժ և այն պայմանականորեն չկիրառել` սահմանելով փորձաշրջան:

«Փաստինֆո»ի փոխանցմամբ՝ ինքը` ամբաստանյալը հրաժարվել է իր վերջինխոսքի իրավունքից` դատավորի հարցին պատասխանելով. «Ինչ պիտի ասեմ: Ես ով եմ, որ բան ասեմ: Ասողն էլ եք դուք, չասողն էլ: Որը բարին է, թող դա էլ լինի»:

Երեմ Սարգսյանն իր պաշտպանական ճառում ներկայացրեց այն հիմքերը, որոնց հիման վրա դատարանից պահանջեց իր պաշտպանյալի նկատմամբ նվազագույն պատժաչափ կիրառել: Փաստաբանը հիշեցրեց, որ Արմեն Ղազարյանն ի սկզբանե ընդունել էր իրեն մեղսագրվող արարքն ու պահանջեց արագացված դատավարություն, որով, ըստ փաստաբանի`«նպաստել էր գործի քննությանն ու աջակցել հանցագործության բացահայտմանը»:

Երեմ Սարգսյանը նաև թվարկել է Արթուր Ղազարյանին անձը բնութագրող հատկանիշները` հիշեցնելով, որ մեղադրող դատախազն իր ճառում դրանց չէր անդրադարձել, մինչդեռ, իր խոսքով` «պարտավոր էր վկայակոչել պատիժը մեղմացնող հանգամանքները»:

Թվարկելով դրանք` Երեմ Սարգսյանը նշեց, որ իր պաշտպանյալը դատված չի եղել, ունի միջնակարգ ու բարձրագույն կրթություն, 2-րդ կարգի հաշմանդամ է, խնամքին ունի 3 երեխա, որոնցից կրտսերը` 9 տարեկան և զաղվել է բարեգործությամբ, ինչի համար ստացելէ բազմաթիվ պատվոգրեր եւ շնորհակալագրեր, Քիքբոքսինգի ֆեդերացիայի պատվավոր անդամ է:

Որպես պատիժը մեղմացնող հանգամանք, Երեմ Սարգսյանը վկայակոչեց նաև Արթուր Ղազարյանի առողջական վիճակը:

Spread the love
  • 16
    Shares

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.