Թոմաս դե Վալ. «Պատերազմի անխուսափելիության դեպքում Հայաստանը կարող է ճանաչել ԼՂՀ-ն»

Paterazm

Եթե իրավիճակը շփման գոտում սրվի և պատերազմական գործողություններն անխուսափելի լինեն, ապա դրան կարող է հաջորդել Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի ճանաչման գործընթացը: Այս մասին հոկտեմբերի 2-ին ԼՂ հակամարտության գոտում իրավիճակի սրման թեմայով կազմակերպված քննարկմանը նշել է Հանուն միջազգային խաղաղության «Կարնեգի» հիմնադրամի վերլուծաբան Թոմաս դե Վալը:

Անդրադառնալով Հայաստանի նախագահի այն հայտարարությանը, որ ԼՂ-ն Հայաստանի անբաժան մասն է, վերլուծաբանը նշել է, որ դա Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում որևէ նոր բան չի նշանակում և որ դա յուրահատուկ սպառնալիք էր ուղղված Ադրբեջանին

Թոմաս դե Վալը Հայաստանի և Ադրբեջանի կողմից լայնամասշտաբ ռազմական գործողություններ սկսելու հետաքրքրություն չի տեսնում:

Նա ընդգծել է, որ հայկական կողմի համար պատերազմը ձեռնտու չէ, քանի որ իրավիճակը նրա օգտին է, իսկ Ադրբեջանի համար պատերազմը մեծ ռիսկ է:

Հանուն միջազգային խաղաղության «Կարնեգի» հիմնադրամի վերլուծաբան Թոմաս դե Վալը Հայաստանի և Ադրբեջանի կողմից լայնամասշտաբ ռազմական գործողություններ սկսելու հետաքրքրություն չի տեսնում: Հոկտեմբերի 2-ին ԼՂ հակամարտության գոտում իրավիճակի սրման թեմայով կազմակերպված քննարկմանը Թոմաս դե Վալը միացել էր տեսակամուրջի միջոցով: Նա  ընդգծեց, որ հայկական կողմի համար պատերազմը ձեռնտու չէ, քանի որ իրավիճակը նրա օգտին է, իսկ Ադրբեջանի համար պատերազմը մեծ ռիսկ է:

«Հայտնի չէ, թե ինչով կավարտվի պատերազմը Ադրբեջանի համար: Դա առաջին հերթին մեծ ռիսկ է Ադրբեջանում գործող ռեժիմի համար:  Նրանք այդպիսի ռազմական պոտենցիալ չունեն, որպեսզի լայնամասշտաբ ռազմական գործողություններ սկսեն: Միևնույն ժամանակ, հայտնի չէ, թե ինչպես կարձագանքի Ռուսաստանը, եթեԱդրբեջանը պատերազմ սկսի»,- ասաց նա:

Թոմաս դե Վալն ընդգծեց, որ չնայած դրան` Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ավելի սրվել  է, քանի որ հատկապես ադրբեջանական կողմը շփման գծում սկսել է մեծացնել զինատեսակների տրամաչափը, ինչը շատ վատ է: «Սա վկայում է այն մասին, որ շփման գծում լարվածությունը կարող է ավելի աճել, որը կհանգեցնի տասնայ զոհերի: Սա կարող է լուրջ հարված լինել հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին»,- ասաց վերլուծաբանը:

Նա ընդգծեց, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը շարունակում է աշխատել հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ՝ հավելելով, որ նրա հիմնական առաջադրանքը դարձել է ստատուս քվոյի պահպանումը, բանակցող կողմերի նախագահների` տարեկան գոնե մեկ անգամ հանդիպման ապահովումը՝ իրավիճակը վերահսկողության տակ պահելու համար: «Սա Մինսկի խմբի նվազագույն առաջադրանքն է, իսկ առավելագույն առաջադրանքն, իհարկե, հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելն է: Սակայն անհասկանալի է, թե ինչպես կարելի է հասնել խաղաղ կարգավորմանը: Տեսեք Ուկրաինայի օրինակը: Բոլորը ցանկանում են, որպեսզի այնտեղ խաղաղություն հաստատվի, սակայն միմյանց նկատմամբ անվստահությունը և առկա հակասությունները թույլ չեն տալիս դրան հասնել: Նույն իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ է: Իրավիճակն իսկապես շատ ռիսկային է, սակայն ամենամեծ վտանգը կարող է մի թեթև սխալի պատճառով շփման գծում լարվածության աննախադեպ աճը լինել»,- եզրափակեց դե Վալը:

Սեպտեմբերին ադրբեջանական կողմը լարվածություն էր հրահրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում` գնդակոծության թիրախում պահելով նաև ՀՀ Տավուշի մարզիսահմանամերձ բնակավայրերը: Հայկական գյուղերը նյութական լուրջ վնասներ են կրել,դպրոցներում դասերն ընդհատվել էին, դաշտերում որոշ ժամանակով անվտանգության նկատառումներով կանգ էր առել գյուղատնտեսական աշխատանքը: Ադրբեջանական կրակահերթերից վիրավորվել են ինչպես զինծառայողներ, այնպես էլ խաղաղ բնակիչներ, իսկ Բերդավան և Պառավաքար գյուղերում երեք քաղաքացիական անձ է սպանվել:

Spread the love

Be the first to comment

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.