Թուրքիայում զոհերը թիվը 86 է

Turkey

Այսօր Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում տեղի ունեցած երկու պայթյունների հետևանքով զոհերի թիվը շարունակում է աճել:

Արդեն կա առնվազն 86 զոհ, իսկ վիրավորների թիվը հատել է 200-ի սահմանը: 86 հոգուց 62-ը զոհվել է պայթյունի վայրում, 24-ը՝ հիվանդանոցներում:Այս մասին տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները:

Շաբաթ առավոտյան Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում հնչած պայթյուններն ահաբեկչական են ճանաչվել: Նախնական տվյալներով, պայթյուններից առնվանզն մեկն իրականացրել է մահապարտ ահաբեկիչը:

Հիշեցնենք, որ պայթյունը տեղի է ունեցել հոկտեմբերի 10-ի առավոտյան Անկարայի Երկաթուղային կայարանի մոտ: Պայթյունները որոտացել են մի քանի վայրկյան տարբերությամբ:Այսօր արհմիությունների ներկայացուցիչները մտադիր էին մայրաքաղաքում երթ անցկացնել հանուն խաղաղության:

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հայտարարել է, որ Անկարայում ահաբեկչության կազմակերպման մեջ կասկածվում են ԴԱԻՇ-ը և Քրդստանի աշխատավորական կուսակցությունը, նաև ձախ ծայրահեղական Հեղափոխական ժողովրդական ազատագրական կուսակցությունը և Մարքս-լենինյան կոմունիստական կուսակցությունը: Այս մասին հայտնում է RIA Nօvosti-ն:

Դավութօղլուի խոսքով՝ ապացույցներ կան, որ ահաբեկչությունը կազմակերպել են 2 մահապարտ-ահաբեկիչ: «Այդպիսի ահաբեկչություն իրագործելու ներուժ ունեն ԴԱԻՇ-ը, Քրդստանի աշխատավորական կուսակցությունը, Հեղափոխական ժողովրդական ազատագրական կուսակցությունը և Մարքս-լենինյան կոմունիստական կուսակցությունը: Հետաքննությունը շարունակվում է»,- Անկարայում լրագրողներին ասել է Դավութօղլուն:

Spread the love

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.