Թուրքիան Ռուսաստանին մեղադրել է իր օդային սահմանը խախտելու մեջ

Inqnatir

Թուրքիան Ռուսաստանին մեղադրել է իր օդային սահմանը խախտելու մեջ: Թուրքիայի ԱԳՆ-ը հայտարարություն է տարածել, համաձայն որի՝ ռուսական Սու-30 մարտական ինքնաթիռը խախտել է երկրի օդային տարածքը:

Ռուսական ինքնաթիռը բռնելու համար օդ են բարձրացել թուրքական օդուժի F-16S կործանիչները: Միջադեպը տեղի է ունեցել Հաթայի նահանգում: Դրանից հետո ռուսական ինքնաթիռը լքել է Թուրքիայի օդային տարածքը և ուղղվել Սիրիա:

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ֆերիդուն Սինիրլիօղլուն միջադեպը քննարկել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: Ռուսական կողմը նշել է, որ ինքնաթիռը Թուրքիայի տարածքում է հայտնվել նավիգացիոն սխալի պատճառով:

Միջադեպի կապակցությամբ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը կազմակերպության խորհրդի նիստ է հրավիրել: Մինչ այդ Ստոլտենբերգը հանդիպել էր Սինիրլիօղլուին:

Spread the love

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.