Ինչ է կատարվում Թուրքիայի հետ եւ ինչ է սպասվում Հայաստանին

- in Վերլուծական
Turkia

Թուրքիայի ճգնաժամի արտաքին գործոնները.

Ներկայում ամերիկա-թուրքական հարաբերությունները հասել են անկեղծության սահմանին եւ համակարգային ճգնաժամի մեջ են, որը պայմանավորված է աշխարհքաղաքական ու աշխարհտնտեսական խնդիրների ոլորտում խոր հակասություններով:

Վաշինգտոնում թուրքական կառավարության ստեղծած SETA կազմակերպությունը լայն գործունեություն է ծավալել՝ երկու երկրների հարաբերությունները մեղմելու նպատակով: Այս կազմակերպության, ինչպես նաեւ Վաշինգտոնի թինկ-թենկերի թուրքական ծագման փորձագետների հետ շփումները թույլ են տալիս թուրք-ամերիկյան հարաբերությունները դիտարկել դինամիկայի մեջ ու ողջ բազմազանությամբ:

10-15 տարի առաջ այդ փորձագետները վստահ էին, որ հարաբերությունների վատթարացումը ժամանակավոր է, եւ շուտով ամեն ինչ նույնը կլինի: Դա տեղի չունեցավ, չնայած ԱՄՆ փորձագիտական հանրության մեծ ցանկությանը:

Տեղի է ունենում բավական տարօրինակ երեւույթ: Չնայած նրան, որ Թուրքիան ու ԱՄՆ-ն ցանկանում են կարգավորել հարաբերությունները, դա տեղի չի ունենում: Խոսքը բավական լուրջ հակասությունների մասին է, որոնք առնչվում են այդ երկրների ազգային շահերին:

Հայկական հարցը բավական արդյունավետ լծակ է ԱՄՆ-ի ու Թուրքիայի հարաբերություններիում, Թուրքիայում հակաամերիկանիզմի ուժեղացման առիթ, սակայն չարժե առիթը ներկայացնել պատճառի տեղ: Դա ընդամենը մարտահրավեր է Թուրքիայի ներքաղաքական իրավիճակը ցնցելու, հասարակական-քաղաքական իրավիճակը սրելու, իշխող կուսակցության դիրքերը խարխլելու համար:

Ցանկացած համակարգային գործոն մեկուսի չի առաջանում, եւ պետք է սպասել, որ Թուրքիային սպասվում են այլ տհաճություններ, որոնք կապված են նրա տնտեսության ու հանրային կյանքի հիմնարար խնդիրներին:

Դիտարկելով թուրքական տնտեսության ներկայիս հակասական վիճակը, այնպիսի գործոնների համընկնումը, ինչպիսիք են կառուցվածքային դեֆիցիտի բարձր մակարդակը, արդյունաբերության առանձին ոլորտների ճգնաժամային վիճակը, արտաքին ու ներքին ահռելի պարտքը, կարելի է նկատել, որ Թուրքիան արտաքին աննախադեպ խոշոր վարկերի խիստ կարիք ունի, որոնք սակայն չկան եւ համաշխարհային տնտեսական ճգնաժամի ներկայիս փուլում չեն տրամադրվի:

Ֆրանսիացի հայտնի քաղաքագետի կարծիքով, Թուրքիայում ներկայիս վիճակի վրա ազդելու համար բավարար է պարզապես ոչինչ չանելը, այսինքն՝ մերժել արտաքին տնտեսական օգնությունը եւ Թուրքիայի արտաքին քաղաքական հավակնությունները:

Իրականում, ներքին ու արտաքին գործոնների նշանակությունն ու համատեղումը բավական դժվար է սահմանել, սակայն պետք է հասկանալ, որ Թուրքիան այլընտրանք չունի տնտեսական օգնություն ստանալու հարցում, բացի Արեւմտյան հանրությունից, որը մերժում է նրան:

Օրինակ, Թուրքիայի շահերի անտեսումը տնտեսության ոլորտում ու սպառազինության մատակարարման հարցում, բրիտանացի առաջատար քաղաքագետներ Կատինկա Բերիշի եւ Մարկ Լեոնարդի կարծիքով, առավել քան ակնհայտ է դառնում եւ խիստ բացասական ազդեցություն է գործում երկրի ներքին իրավիճակի վրա:

ԱՄՆ-ն ու Եվրոպայի որոշ քաղաքական շրջանակներ ավանդաբար ազդում են Թուրքիայի քաղաքական ու զինվորական, նախեւառաջ քեմալիստական ուղղության ազդեցիկ խմբավորումների վրա, ինչը լիովին բավարար է երկրի քաղաքական իրավիճակի մանիպուլյացիայի ու քաղաքական նախագծման հուսալի լծակներ ստեղծելու համար:

Թուրքական ժամանակակից քաղաքական էլիտան բավականաչափ ինտեգրված է Արեւմտյան հանրության կառույցներին, կան բազմաթիվ պաշտոնական եւ ոչ պաշտոնական կապեր ու պարտավորեցնող հարաբերություններ, եւ տարօրինակ կլիներ, եթե ամերիկացիներն ու եվրոպացիները չփորձեին ազդել Թուրքիայի իրավիճակի վրա:

Սա կարծես թե հասկանալի է, սակայն մնում են անհասկանալի շատ բաներ, մասնավորապես թե ինչպես տեղի ունեցավ Թուրքիայի քաղաքական ուժերի վերադասավորումը 2003-ից հետո, երբ առաջատար կուսակցությունների դիրքերը փոփոխության ենթարկվեցին: Նախեւառաջ անհասկանալի է մնում, թե ինչու են աշխարհի ուժի որոշ կենտրոններ շահագրգռված իսլամական տրամադրությունների աճի բազայի վրա Թուրքիայի իրավիճակի արմատականացմամբ:

Ակնհայտ է, որ դա կապված է արտաքին քաղաքականության խնդիրների հետ: Այս կապակցությամբ պետք է նշել, որ 2009-ին Հայաստանի ու Թուրքիայի հարաբերության կարգավորման հնարավորությունը Եվրոպայի քաղաքական գործիչների մոտ առաջացրեց անհանգստության ու զգուշավորության, ովքեր Եվրամիություն Թուրքիայի մուտքը խոչընդոտելու քաղաքականությունը կառուցում են այդ խնդիրների վրա:

Ըստ ամենայնի, Թուրքիայի վերահսկողության ու նրա վրա ազդեցության արտաքին «ավանդական» գործոնները, ներառյալ «հայկական հարցը», թուրքական հասարակության ապակողմնորոշման եւ հարեւանների հետ Թուրքիայի դիմակայության ուժեղացման մեծ ծրագրի սկիզբն էին: Խնդիրն այն է, թե ինչպես, ինչ տեխնոլոգիայով է իրականացվելու թուրքական հասարակության ապակազմակերպման ու ապակողմնորոշման ներքին ու արտաքին գործոնների համատեղումը:

Թուրքական քաղաքականության մեջ առկա է ավանդական կլասիկան, այսինքն՝ Ռուսաստանի հետ ռազմավարական հարաբերություն հաստատելու ձգտումը, եւ չնայած նրանց միջեւ բազմաթիվ հակասություններին, ոչ Թուրքիան, ոչ էլ Ռուսաստանը ներկայում չունեն միջազգային զարգացման այլընտրանք:

Թուրքիան ու Ռուսաստանը դատապարտված են դառնալ գործընկերներ ու դաշնակիցներ, պատրաստ զիջումների ու համաձայնեցման: Հայաստանը, որը դարձել է Ռուսաստանի վասալը, այլեւս չունի ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի աջակցության հույս եւ ներկայում լիավին կախման մեջ է ռուս-թուրքական գործընկերությունից:

Թուրքիայի համար Ռուսաստանի հետ հարաբերությունն այլընտրանք չունի աշխարհում ու տարածաշրջանում իր դիրքերը պահպանելու հարցում: Ներկայում ԱՄՆ-ն ու Թուրքիան փորձում են կարգավորել հարաբերությունները, եւ Թուրքիան հասկացել է, որ առանց ՆԱՏՕ-ի ու Եվրամիության հետ համագործակցության ընդունակ չի լինի պահպանել իր դիրքերը, նախեւառաջ տնտեսության մեջ: Այս կապակցությամբ, Ռուսաստանի դերը Թուրքիայի քաղաքականության մեջ այնքան կարեւոր չի լինի, որքան պատկերացնում են ռուսները:

Սակայն Ռուսաստանի ու Թուրքիայի հարաբերությունների ներկայիս մակարդակն ու բնույթը բավարար են Հայաստանի համար աղետ կանխագուշակելու համար, ում ոչ ոք օգնության չի հասնի:

Հարցն այն է, թե ինչ չափով Ռուսաստանը կազդի թուրքական տնտեսության վրա: Էներգետիկ նոր իրավիճակն աշխարհում, իհարկե, կնվազեցնի Ռուսաստանի դերը: Միեւնույն ժամանակ, նույնիսկ այդ սահմանափակ հարաբերություններում Հայաստանին որեւէ լավ բան չի սպասվում:

Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ, Քաղաքագետ; www.lragir.am

Spread the love