Իտալիայի ԱԳ նախարարն Անկարայի պայթյունները համարել է «թուրքական սեպտեմբերի 11»

- in Միջազգային
Turkey

Իտալիայի արտգործնախարար Պաոլո Ջենտիլոնին Անկարայի պայթյունները, որոնց հետևանքով զոհվել է 97 մարդ, համեմատել է 2001 թվականին Նյու Յորքում իրականացված ահաբեկչության հետ:

«Անկարայի ահաբեկչությունը հրեշավոր է, այն յուրահատուկ թուրքական սեպտեմբերի 11 է։ Ամենացավալին այն է, որ մարդիկ հավաքվել էին պատերազմի դեմ և խաղաղության աջակցությանը նվիրված հանրահավաքին»,- ասել է նա։

Արտգործնախարարի կարծիքով՝ Անկարայի ահաբեկչությունն ունի իսլամական ֆունդամենտալիզմի հետք, և իրենք մտավախություններ ունեն, որ դրանք կկրկնվեն մինչև նոյեմբերի 1-ի ընտրությունները. «Թուրքիան ռազմավարական դիրք ունի ՆԱՏՕ-ում, այդ երկիրը մեր գործընկերն է, նրան կարևոր դեր է հատկացված Սիրիայի ճգնաժամի կարգավորման մեջ»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն «թուրքական սեպտեմբերի 11» էր որակել 2010 թվականի մայիսի 31-ին գրանցված «Մավի Մարմարայի» միջադեպը՝ ուշադրություն հրավիրելով այն հանգամանքի վրա, որ իր երկրի քաղաքացիները սպանվել են այլ երկրի (Իսրայել) կանոնավոր բանակի կողմից։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20