Կանադայի վարչապետը պարտությունից հետո հրաժարական է տվել

- in Ընտրություններ
Yntrutyun

Կանադայի վարչապետ և Պահպանողական կուսակցության առաջնորդ Սթիվեն Հարփերը հրաժարական է տվել խորհրդարանական ընտրություններում իր կուսակցության պարտությունից հետո:

Կանադայում կայացած ընտրություններում հաղթել է Լիբերալ կուսակցությունը Ջասթին Թրյուդոյի գլխավորությամբ: Հարփերը, ով վարչապետ էր 2006 թվականից, ասել է, որ «ժողովուրդը միշտ ճիշտ է»: Ընտրությունների արդյունքում Լիբերալ կուսակցությունը 338 տեղանոց խորհրդարանում ստացել է 184 մանդատ, իսկ պահպանողականները՝ 102: Նոր վարչապետը Կանադայի նախկին վարչապետ Պիեռ Թրյուդոյի որդին է, ով պաշտոնավարել է 1968-1984 թվականներին:

Spread the love