Հալեպում ռուսական ավիացիան ոչնչացրել է ԴԱԻՇ-ի երկու դաշտային շտաբ

- in Միջազգային
Inqnatir

Սիրիայում ռուսական ավիախմբի ինքնաթիռները մեկ օրում իրականացրել են 88 մարտական թռիչք՝ հարվածներ հասցնելով իսլամիստների 86 օբյեկտների։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։

Նրա խոսքով՝ հարվածները հասցվել են Ռաքքա, Համա, Իդլիբ, Լաթաքիա և Հալեպ նահանգներում հրամանատարական կետերի, դաշտային շտաբների, զինամթերքի պահեստների, ռազմական տեխնիկայի կույտերի, պայթուցիկների արտադրության գործարանների, դաշտային ճամբարների և գրոհայինների բազաների։

Հալեպ նահանգում ոչնչացվել են ԴԱԻՇ-ի երկու դաշտային շտաբներ։ Ներկայում սա Սիրիայում մարտական թռիչքների ռեկորդային թիվ է։ Նախկին ռեկորդը գրանցվել էր հոկտեմբերի 8-ին՝ 67 մարտական թռիչքով։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20