Համացանցով ծանոթությունները հոգեկան կախվածություն են առաջացնում

Canotutyun

Համացանցով ծանոթություններով տարվելու դեպքում արդեն գործնականում անհնար է լինում դրանից ձերբազատվել: Բրիտանացի հետազոտողները պարզել են, որ համացանցով ծանոթություններն ուժեղ կախվածություն են առաջացնում:

The Open University-ի գիտնականները ներգրավել են կամավորներ, որոնք բախվել են այդ խնդրին: Այդ մարդիկ կամ իրենք են իրենց զուգընկերներին դավաճանել համացանցով ծանոթությունների միջոցով, կամ այդպիսի արարքի զոհ են դարձել: Պարզվել է՝ երկու դեպքում էլ առցանց-ինտրիգներն այնքան խորն են ներքաշել, որ մարդիկ չեն կարողացել կանգ առնել, նույնիսկ եթե դա արժեցել է նրանց ընտանիքի անդորրը:

23-73 տարեկան անձանց շրջանում անանուն հարցումը ցույց է տվել, որ նրանց մեծ մասը համացանցով ծանոթությունները համարում է ամուսնական դավաճանության դրդող գլխավոր գործիքը:

Իրական կյանքում հնարավոր կլիներ այդպիսի ծանոթությունների մեծ մասից խուսափել՝ պարզել են հետազոտողները: Նրանք նաև պարզել են, որ համացանցային դավաճանության ազդեցությունը տրավմատիկ է լինում, և այդպիսի ծանոթությունները նույնպիսի հուզական վնասվածքներ են պատճառում, ինչպիսիք իրական դավաճանությունները, հանգեցնելով հարաբերությունների փլուզման:

Spread the love

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.