Հայաստանը դուրս է մղվում ԵՏՄ-ից

- in Հրապարակ

Հայաստանի առևտրաշրջանառության ծավալները Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների հետ շարունակում են նվազել:

Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է այս տարվա ինն ամիսների արտաքին առևտրի ցուցանիշները, որոնք ուսումնասիրելով՝ պարզ է դառնում, որ արտաքին առևտրի ոլորտում ստեղծված անմխիթար վիճակը չի շտկվում:

Այսպես, ինն ամիսների ընթացքում Հայաստանի առևտրաշրջանառությունը Ռուսաստանի հետ նվազել է 14.1 տոկոսով: Այդ թվում՝ դեպի Ռուսաստան արտահանման ծավալները նվազել են 27.8 տոկոսով, ՌԴ-ից ՀՀ ներմուծման ծավալները՝ 12.9 տոկոսով:

ԵՏՄ մյուս երկրների մասով իրավիճակն ավելի անմխիթար է: Ղազախստանի հետ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը ինն ամիսներին նվազել է 21.2 տոկոսով, իսկ Բելառուսի հետ՝ 17.3 տոկոսով: Դեպի Բելառուս արտահանման ծավալները նվազել են 36.7, իսկ դեպի Ղազախաստան՝ 20 տոկոսով:

ԵՄ անդամ երկրների հետ նույնպես նվազել են Հայաստանի առևտրաշրջանառության ծավալները. ինն ամիսների ընթացում նվազումը կազմել է 25.8 տոկոս:

Նույն ժամանակահատվածում Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալներն աճել են Իրաքի՝ 22.2 տոկոս, Վրաստանի՝ 13.6 տոկոս, Կանադայի՝ 18.1 տոկոս, Թուրքմենստանի՝ 34.8 տոկոս, Ռումինիայի՝ 19.9 տոկոս, հետ: Իսկ Դանիայի հետ Հայաստանի առևտրաշրջանառության ծավալը ինն ամիսներին կտրուկ աճ է արձանագրել՝ կազմելով 40.6 տոկոս:

Ընդհանուր առմամբ, Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալն այս տարվա ինն ամիսներին նվազել է 20 տոկոսով:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20