Հայկական դեղագործական ոլորտի ներուժը կներկայացվի Մադրիդի մասնագիտացված ցուցահանդեսում

- in Առողջություն
degh

Հայաստանի զարգացման հիմնադրամը հայկական դեղագործական ոլորտի բարձրակարգ արտադրանքով մեր երկրի տնտեսության առաջատար ճյուղերից մեկը 2015 թվականի հոկտեմբերի 13-15-ը ներկայացնում է «CPhI Worldwide» 2015 միջազգային դեղագործական ցուցահանդեսում՝ միասնական տաղավարով:  

Ինչպես  տեղեկացրին Հայաստանի զարգացման հիմնադրամի լրատվական ծառայությունից, GMP՝ պատշաճ արտադրական գործունեության հավաստագրեր ստացած «Լիկվոր» և «Արփիմեդ» ընկերությունները, ինչպես նաև միջազգային հավատարմագրում անցած «Դարմանթեսթ Լաբորատորիս» և «Էֆ Դի Էյ Լաբ» լաբորատորիաները հայկական տաղավարում, ըստ էության, կամփոփեն երկրի դեղգործակալության ոլորտի ներուժն ու արտահանման հնարավորությունները:

«Դեղագործական ոլորտը մեր երկրի տնտեսության գերակա ճյուղերից մեկն է և երկրի կառավարությունն ամեն կերպ խթանում է արտահանման հնարավորությունները: Հայաստանի զարգացման հիմնադրամը նախատեսում է եվրոպացի պոտենցիալ գործընկերներին մեկ միասնական տաղավարով ներկայացնել մեր երկրի դեղագործության ոլորտը, որը վերջին տարիներին շատ է զարգացել և արտահանման մեծ ներուժ ունի: Պատշաճ արտադրական գործունեության հավաստագրերը և միջազգային հավատարմագրումը հայկական ընկերությունների համար բացում են միջազգային շուկայի դռները, իսկ նման մասշտաբային ցուÖ �ահանդեսը շատ լավ հարթակ է նոր պայմանավորվածությունների ձեռքբերման համար»,- նշել է Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատրյանը:

«CPhI Worldwide» ցուցահանդեսը դեղագործության ոլորտի ամենակարևոր միջոցառումներից մեկն է: Ցուցահանդեսին տարեկան մասնակցում է շուրջ 2500 դեղագործական կազմակերպություն՝ ավելի քան 150 երկրից, այցելում է ավելի քան 35 հազար մասնագետ։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20