ՀՀ կառավարությունը հաստատեց 2016 թ. բյուջեի նախագիծը

- in Պաշտոնական

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց 2016 թվականի բյուջեի նախագիծը:

Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը կառավարության նիստում ասաց, որ առաջարկվում է հաջորդ տարվա բյուջեի նախագծով հաստատել եկամուտների գծով՝ 1 տրիլիոն 219.5 մլրդ դրամ, ծախսերի գծով՝ 1 տրիլիոն 411.9  մլրդ դրամ, դեֆիցիտը՝ 192.4  մլրդ դրամ:

Նախագծի հիմքում գնաճի ցուցանշը  4 +/-1.5 տոկոսային կետ տատանումների թույլատրելի միջակայքում է: Որոշվեց բյուջեի նախագիծը ներկայացնել խորհրդարանի քննարկմանը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20