Ձերբակալվել են 40 օրենքով գողեր

Gox

Ոստիկանները խափանել են Մոսկվայի Էթնիկական քրեական խմբավորումների պարագլուխների հավաքը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Ռուսաստանի ՆԳ նախարարության հաղորդագրության մեջ:

Գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Ելենա Ալեքսեեւան հայտնել Է, որ հոկտեմբերի 11-ին ՌԴ-ի մայրաքաղաքի ռեստորաններից մեկում հավաքվել Էին հանցախմբերի պարագլուխներ՝ քննարկելու քաղաքում ազդեցության ոլորտների բաժանումը եւ դրամական միջոցների վերաբաշխումը:

Ոստիկանները խափանել են հավաքը եւ ձերբակալել 40-ից ավելի մարդու, որոնք համարվում են հանցախմբերի ակտիվ մասնակիցներ: Ձերբակալվածների թվում են՝ 3 «օրենքով գողեր»՝ Վիտալի Իզգիլովը, որը հայտնի Է Վիտալիկ Մախաչկալացի մականվամբ, Ռոման Լոմտաձեն՝ Մուսուսա մականվամբ, եւ Շալվա Խուչուան՝ Ռոկո մականվամբ:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20