Մայրը մեղադրվում է 8-ամյա որդուն մուրացկանության դրդելու մեջ

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է Վանաձոր քաղաքի բնակչուհու կողմից 8-ամյա որդուն մուրացկանության հետ կապված գործողություններ կատարելուն ներգրավելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով պարզվել է, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի բնակչուհի, ազգությամբ ռուս, 3 անչափահաս երեխաների մայր Տ. Պիսարևան իր անչափահաս 8-ամյա որդուն 2015 թվականի հունիս-օգոստոսին պարբերաբար ներգրավել է մուրացկանություն կատարելու մեջ: 8-ամյա տղան Վանաձոր քաղաքի մարդաշատ վայրերում մոր հորդորով տարբեր քաղաքացիներից մուրացել և նրան է փոխանցել գումարներ, որոնք վերջինս տնօրինել Õ § ըստ իր հայեցողության:

Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների համակցությամբ` մորը մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 166.1-րդ հոդվածի 2-րդ մասով, և նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին, մեղադրական եզրակացությունը հաստատվել է, և գործն ուղարկվել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան:

Spread the love

Be the first to comment

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.