Միգրացիան ճգնաժամը կարող է Մերկելի դարաշրջանի ավարտ նշանակել

- in Միջազգային
Angela Merkel

Այս տարվա սկզբին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Եվրոպայում գլխավոր քաղաքական դեմքերից մեկն էր և ժողովրդականություն էր վայելում Եվրոպայում, սակայն խորացող միգրացիոն ճգնաժամը կարող է նշանակել, որ Մերկելի դարաշրջանի վերջը եկել է: 

Պայմանավորված նրանով, որ երկիրը ծրագրում է այս տարի ավելի քան 1 մլն փախստական ընդունել, հասարակական տագնապն աճում է, դրա հետ նաև ուժեղանում է Մերկելի քաղաքականության քննադատությունը: Նրա քաղաքական դաշնակիցներից ոմանք համաձայնում են, որ կանցլերը ստիպված կլինի լքել պաշտոնը մինչև հաջորդ ընտրություններ, որոնք տեղի կունենան 2017 թ.:

Հոդվածագիրը ստեղծված իրավիճակը գնահատում է որպես «խորապես անարդար» և ընդգծում է, որ Մերկելը մեղավոր չէ սիրիական հակամարտության, նաև Էրիթրեայում և Աֆղանստանում անախորժությունների համար: Նրա արձագանքը միլիոնավոր փախստականների աղետալի վիճակին «համարձակ և կարեկցող» էր, նշում է պարբերականը:

Խնդիրն այն է, որ կառավարությունը, երևում է, բոլորովին կորցրել է իրավիճակի վերահսկողությունը: Գերմանացի պաշտոնատար անձինք հայտարարում էին, որ կկարողանան օգնել միգրանտներին, բայց խնդրի լուծման ծախսերն աճում են, Մերկելի վարկանիշն ընկնում է, իսկ աջ արմատական ուժերը Գերմանիայում ժողովրդականություն են ստանում:

Երկիրը կարող է այդ իրավիճակից դուրս գալ, եթե հետևի Հունգարիայի օրինակին և պատ կառուցի սահմանին, կարծում է հոդվածի հեղինակը: Գերմանացի որոշ պահպանողականներ արդեն այդպիսի միջոցառումների կոչ են անում: Սակայն քիչ հավանական է, որ Մերկելն այդպիսի քայլի կգնա, քանի որ դա կնշանակի ԵՄ ներսում քաղաքացիների ազատ տեղաշարժի ավարտ և կապակայունացնի Բալկանները, ուր փախստականները կուղղվեն, եթե Գերմանիան փակի սահմանները:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20