Նիդերլանդները հրապարակում է. Դոնեցկում Բոինգը խփել են Բուկից

inqnatir

Միջազգային հանձնաժողովը հրապարակել է Մալայզիական ավիաուղիների MH17 թռիչքի Բոինգ ինքնաթիռի վթարի պատճառը: Զեկույցին ծանոթացած զոհերից մեկի հարազատը նշել է, որ ինքնաթիռը խփել են «Բուկ» զենիթահրթիռային համալիրից:

Նրա խոսքով, երբ Հոլանդիայի Անվտանգության խորհրդի քարտուղար Տյիբ Յոստրան ընթերցում էր զեկույցը, սրահում «գերեզմանային լռություն էր»: Բարի Սուինին, ում որդի Լիամը ինքնաթիռում է եղել, BBC-ին ասել է, որ արձակված հրթիռը հարվածել է օդաչուներին խցիկին, որից հետո այն պոկվել է ինքնաթիռից:

Ամստերդամից Կուալա Լումպուր թռչող ինքնաթիռը խփվել է 2014 թվականի հուլիսի 17-ին Դոնեցկի երկնքում: Ինքնաթիռը խփելու հետևանքով 298 մարդ է զոհվել:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20