Շատ շատերը սխալ են լվանում ձեռքերը

jur

Պարզվել է, որ մարդկանց միայն 5%-ը գիտի, թե ինչպես ճիշտ լվանալ ձեռքերը: Եթե դա ճիշտ անեն, ապա տարբեր հիվանդություններ առաջացնող բոլոր բակտերիաները միանգամից կվերանան:

Այդպիսի եզրակացության են եկել Միչիգանի համալսարանի գիտնականները: Փորձերը անցկացվել են տեղի ինստիտուտի հասարակական զուգարաններում: Փորձին մասնակցել են 3.7 հազար մարդ: Փորձագետները գաղտնի հետևել են զուգարան գնացած մարդկանց ձեռքերը լվանալուն:

Պարզվել է, որ 20 մարդուց միայն մեկն է ճիշտ լվացել ձեռքերը` 2 կողմից և մատների միջև: Օճառից ձեռքերը հարկավոր է հոսող ջրի տակ լվանալ 20 վարկյան հետո, ապա չորացնել մաքուր սրբիչով:

Փորձերից պարզվել է, որ մարդկանց 33%-ն ընդհանրապես օճառ չի օգտագործում, իսկ 10%-ը ընդհանրապես չի լվանում ձեռքերը: Մարդկանց մեծ մասը դրա վրա ծախսում է 6 վայրկյան: Նշվում է, որ ձեռքերը սխալ լվացողների մեծ մասը տղամարդիկ են:

Spread the love

Be the first to comment

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.