Պուտինը կրկին ԽՍՀՄ փլուզումը ողբերգություն է համարել

- in Ով ով է ...
Putin

Խորհրդային միությունը կազմաքանդվել է ներքին խնդիրների պատճառով, սակայն ոչ առանց աշխարհաքաղաքական հակառակորդների օգնության:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով TASS-ը, նման կարծիք է հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը` հանդես գալով «Վալդայ» երկխոսության ակումբի նիստում:

«Դրանք ներքին խնդիրներ էին (ԽՍՀՄ-ի կազմաքանդումը). քաղաքական և տնտեսական համակարգերի չկայացվածությունը: Միաժամանակ, չեմ կարծում, որ մեր աշխարհաքաղաքական հակառակորդները մի կողմ են կանգնել»,- գտնում է Պուտինը:

ՌԴ առաջնորդը պնդել է, որ ԽՍՀՄ կազմաքանդումը ողբերգություն է, առաջին հերթին հումանիտար բնույթի: «ԽՍՀՄ-ի կազմաքանդման հետևանքով 25 մլն էթնիկ ռուսներ հայտնվել են արտերկրում` առանց իրենց կամքի: Ռուս ազգը եղել է բաժանված ամենամեծ ազգը և դա, անկասկած, ողբերգություն է»,- ասել է Պուտինը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20