Պուտին, Չաուշեսկու, Ալիև, Հուսեյն. 100%-ին մոտ վարկանիշով նախագահները

Putin

Այսօր Հասարակական կարծիքի ուսումնասիրության համառուսական կենտրոնը հայտնել է, որ Վլադիմիր Պուտինի վարկանիշը հասել է 89.9%-ի, ինչը ռեկորդային ցուցանիշ է: Ազատություն ռադիոկայանի ռուսական ծառայությունը կազմել է ամենաբարձր վարկանիշով ղեկավարների ցուցակը:

Ռադիոկայանը նշում է, որ իր վարկանիշով Պուտինը շրջանցել է անգամ Ադրբեջանի անփոփոխ նախագահ Իլհամ Ալիևին, ում գործողություններն արժանացել են 89.7%-ի հավանությունը:

Ցուցակում են միջինասիական հանրապետությունների ղեկավարները՝ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը, Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քերիմովը, Թուրքմենստանի նախագահ Ղուրբանղուլի Բերդիմուհամեդովը, որոնց վարկանիշը 90% և բարձր է:

Ռադիոկայանը վարկանիշում ընդգրկել է նաև նախկին ղեկավարների, օրինակ, Ռումինիայի առաջնորդ Նիկոլաե Չաուշեսկուին, ում վարկանիշը գնդակահարությունից մի քանի օր առաջ 90% էր: Սադդամ Հուսեյնը, ով տապալվել է 2003 թվականին և մահապատժի ենթարկվել, 2002 թվականին, պաշտոնական տվյալներով, ստացել է ընտրողների ձայների 100%-ը: Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը, ով հեռացվել է 2011 թվականին, նախորդած ընտրությունների ժամանակ ստացել էր ձայների մոտ 89%-ը:

Spread the love

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.