Ջրամատակարարման դադար Երեւանի մի շարք թաղամասերում

jur

«Գառնի-Երևան» ջրատարի վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված` հոկտեմբերի 28-ին` ժամը 10.00-22.00-ն, կդադարեցվի մի շարք տարածքների ջրամատակարարումը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Երևան Ջուր» ընկերությունից, կդադարեցվի, մասնավորապես, Էրեբունի վարչական շրջանի Վերին ջրաշեն և Մուշավան թաղամասերի, Նուբարաշեն վարչական շրջանի, Շենգավիթ վարչական շրջանի` Նոր Խարբերդ այգեգործական թաղամասի, ինչպես նա և Արարատի մարզի Բարձրաշեն, Դիտակ, Ջրաշեն, Նոր Խարբերդ համայնքների և անմիջապես ջրատարից սնվող մյուս տարածքների ջրամատակարարումը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20