Ռուսաստանը բացի Սիրիայից և Իրանից ընկերներ չունի

usa russia

ԱՄՆ-ի վարչակազմը գտնում է, որ Ռուսաստանի միակ ընկերներն աշխարհում մնացել են Իրանը և Սիրիան: Այդպիսի հայտարարությամբ հինգշաբթի հանդես է եկել Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջոշ Էռնեստը:

«Ռուսական տնտեսության վիճակը վատթարանում է, Ռուսաստանը մեկուսացված է շատ լրջորեն: Դա բխում է ոչ միայն եվրոպական երկրներից»,- ասել է նա:

Նրա խոսքերով` «Սիրիայում կործանարար ճահճի հետագա խորացմանը զուգընթաց` ռուսները հայտնաբերում են, որ իրենց միակ ընկերները, ովքեր պատրաստ են պայքարել իրենց հետ, հանդիսանում են թպրտացող սիրիական կառավարությունը և իրանյան ռեժիմը»:

Էռնեստը նաև ասել է, որ ներկայումս Ռուսաստանը աշխարհում չունի այնպիսի ազդեցություն, ինչպես ուներ Խորհրդային Միությունը:

Spread the love

Be the first to comment

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.