Ռուսաստանի երկաթուղային զորքերը ժամկետից շուտ ավարտել են Աբխազական երկաթուղու վերականգնման աշխատանքները

Haravkovkasyan erkatuxi

Ռուսաստանի երկաթուղային զորքերը ժամկետից շուտ ավարտել են Աբխազական երկաթուղու վերականգնման աշխատանքները։ Խոսքն Օչամչիր կայարանից մինչև Ինգուրի գետի վրայի կամուրջն ընկած հատվածի մասին է։

Այդ մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի ՊՆ-ի մամլո ծառայությունը։ Վերջինիս պնդմամբ՝ Ռուսաստանի երկաթուղային զորքերը պլանավորել էին տվյալ հատվածի վերանորոգման աշխատանքներն իրականացնել ընթացիկ տարում, սակայն դրանք ամբողջ ծավալով իրականացվել են պլանավորված ժամկետից շուտ։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանի երկաթուղային զորքերը հուլիսին ուղարկվել են Աբխազիա՝ երկաթուղային հաղորդակցության վերականգնման համար, և որ դա իրականացվել է Աբխազիայի ղեկավարության հրավերով։

Spread the love

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.