Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերություններում չկան դրանց նորմալ զարգացմանը սպառնացող միտումներ

- in Միջազգային
Turkey

Ռուսաստանի և Թուրքիայի միջև չկան միտումներ, որոնք կսպառնան երկկողմ հարաբերությունների նորմալ զարգացմանը։ Այս մասին «Ռոսիա 24»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Կարծում եմ, որ Ռուսաստանի հետ Թուրքիան խնդիր չունի։ Մենք տեսնում ենք ներուժ՝ Թուրքիայի հետ բոլոր ոլորտներում և բոլոր ուղղություններով նորմալ, կայուն հարաբերությունների զարգացման համար»,- ասել է նա։

«Մենք տարբեր կերպ ենք նայում մի շարք հարցերի,այդ թվում՝ շատ հրատապ հարցերի, սակայն դա նորմալ է, քանի որ մենք տարբեր երկրներ ենք, ունենք տարբեր շահեր»,- ընդգծել է դիվանագետը։ Նա նշել է, որ բացարձակ ոչ մի հիմք չի տեսնում՝ ասելու, որ իրենք գտնվում են այնպիսի վիճակում, որը սպառնում է երկկողմ հարաբերությունների զարգացմանը։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20