Սիրիայում Ռուսաստանը հարձակվում է խաղաղ բնակիչների վրա, ՌԴ-ն ու ԱՄՆ-ը փոխըմբռնում ունեն

- in Միջազգային
siria

Սիրիական ընդդիմության վերահսկողության տակ գտնվող սիրիական Իդլիբ գավառի Կաֆր Կարմին գյուղում ռուսական ռազմաօդային ուժերի հարձակման հետևանքով զոհվել է 10 մարդ, այդ թվում՝ 3 երեխա։ 

Ինչպես գործակալությանը հայտնել է պաշտոնատար անձը, ռուսական ուժերը գյուղի վրա են հարձակվել ուրբաթօրյա աղոթքից հետո։ Նշվում է, որ մեծ թվով մարդիկ վնասվածքներ են ստացել։

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման արձանագրել է, որ Վաշինգտոնն ու Մոսկվան տարաձայնություններ ունեն Սիրիայում հակամարտության կարգավորման ռազմավարության հետ կապված, իսկ ըմբռնում առկա է միայն ավիացիոն անվտագության հարցերում:

«Մենք միայն ըմբռնում ունենք` ինչպես խուսափել ինքնաթիռների բախումներից Սիրիայի ընդհանուր օդային տարածքում: Մենք տարբեր մոտեցումներ են պահպանում Սիրիայում սկզբունքներին և մարտավարությանը»,- ասել է Օբաման:

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կոչ է արել ՌԴ-ին, Իրանին, Թուրքիային և Պարսից ծոցի երկրներին իրենց ներդրումն ունենալ Սիրիայում քաղաքական կարգավորման հարցում, գրում է RIA Novosti-ն:

«Մենք պահպանում ենք Իրանի, Ռուսաստանի, Թուրքիայի, Պարսից ծոցի երկրների ներգրավումը քաղաքական անցման բանակցություններում, եթե մենք ցանկանում ենք դադարեցնել մարդասիրական ճգնաժամն ու փրկել միացյալ Սիրիան»,- ասել է Օբաման:

Մերձավոր Արևելքի ճգնաժամը չի կարելի լուծել ուժային միջոցառումների միջոցով, քաղաքական հեռանկարի կորուստը նպաստում է տարածաշրջանում բռնության տարածմանը: Այս մասին հայտարարել է քաղաքական հարցերով ՄԱԿ-ի գխավոր քարտուղարի օգնական Թայե-Բրուք Զերիհունը:

«Ակնհայտ է, որ ընթացիկ ճգնաժամը չի կարող լուծվել միայն ուժի միջոցով: Շարունակվող բռնազավթումն ու պաղեստինցիների պետականության հետ կապված սպասումների իրականացման հալչող հեռանկարները նրանց երկար տոչորվող ատելությունը վերածեցին իսկական զայրույթի»,- ասել է Զերիհունը:

«Քաղաքական հեռանկարի կորուստը կործանիչ գործոն է, որը կառաջացնի բռնությամբ շարժվող ատելություն ու հիասթափություն, որին մենք այսօր ականատես ենք լինում»,- հավելել է նա:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20