Սիրիացիները կարծում են, որ ռուսական ավիացիայի հարվածները կօգնեն ոչնչացնել ահաբեկիչներին

- in Միջազգային
siria

ԱՄՆ-ը շարունակում է պնդել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հեռանալու միտքը երկրի իշխանությունից: Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Էրիկ Շուլցը հաստատել է դա:

Ասելով, որ Վիեննայում տեղի ունեցած հանդիպումը պետքարտուղար Ջոն Քերին արտադրողական է համարել, նա՝ Շուլցը, «հակաարտադրողական» է համարել Մոսկվայում Ասադին ցուցաբերած ընդունելությունը: «Մենք վստահ ենք, որ նա պետք է հեռանա»,-ասել է Շուլցը:

Սիրիացի փախստականները, ովքեր ապաստան են գտել Լաթաքիա նավահանգստի մատույցներում գտնվող ճամբարում, հույս ունեն, որ ահաբեկիչների դիրքերին ռուսական ավիացիայի հարվածներից հետո կկարողանան իրենց տները վերադառնալ:

«Հույս ունեմ, որ ռուս օդաչուների օգնությամբ մեր զինվորականները կճեղքեն հարձակումն ու պարտության կմատնեն ահաբեկիչներին: Այդ ժամանակ մենք կկարողանանք վերադառնալ մեր տները»,- ասել է մարտերում վիրավորված Սիրիայի բանակի նախկին զինվոր Ահմեդ Աթանը: Այն պահին, երբ լրագրողների ավտոբուսը մտել է փախստականների ճամբարի տարածք, այնտեղ վանկարկել են. «Շնորհակալություն, Պուտին»:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20