Փնտրեք ինքներդ Ձեզ, իսկ ամուսին` կգտնվի. 10 ասույթ չամուսնացած հանրահայտ կանանցից

Apaga axjik

Բոլորի կողմից սիրված այս դերասանուհիները, մոդելները, երգչուհիները, գրողները և հեռուստահաղորդավարուհիները երբեք ամուսնացած չեն եղել:

LADYNEWS.am. Ստորև ներկայացնում ենք հայտնի կանանց ասույթներից, որոնցում արտահայտվում են նրանց վերաբերմունքը տղամարդկանց և ընտանիքի հանդեպ:

Կոկո Շանել, մոդելյոր

600x580

Հանրահայտ մոդելյորը միշտ էլ մեծ հետաքրքրություն է տածել դեպի տղամարդիկ. չէ՞ որ հենց նրանց զգեստապահարանի շատ բաղադրիչներ նա կարողացավ ներդնել կանաց նորաձևության մեջ: Գաբրիել Բոների կյանքում եղել է մեծ սեր, սակայն օրինական ամուսնություն Կոկոն այդպես էլ չունեցավ:

«Կինն անհանգստանում է ապագայի համար, քանի դեռ չի ամուսնացել: Տղամարդն ապագայի մասին չի սկսի մտածել, քանի դեռ չի ամուսնացել»:

Ֆաինա Ռանևսկայա, դերասանուհի

600x580

Դժվար է նշել երկրորդ պլանի մեկ այլ ռուս դերասանուհու, ով այդքան փայլուն է եղել իր բոլոր դերերում, նույքան և՝ հանրահայտ և սիրելի: Ֆաինա Ռաևսկայան մարդկանց հիշողության մեջ մնացել է շնորհիվ իր տաղանդի, սուր լեզվի և անդրդվելի բնավորության:

«Ընտանիքը փոխարինում է ամեն ինչի: Այդ իսկ պատճառով՝ նախքան այն կազմելը, արժե մտածել, թե ի՞նչն է քեզ համար ավելի կարևոր՝ ընտանիքը, թե՞ մնացած ամեն ինչը»:

Օփրա Ունիֆրի, հեռուստահաղորդավարուհի

600x580

Օփրայի ծնողները պաշտոնապես ամուսնացած չեն եղել, իսկ աղջկան դաստիարակել է խիստ տատիկը: Հենց նրան է պարտական փրամ-թայմի աստվածուհին իր ապագա հաջողությունների համար, ինչպես նաև՝ դժվար մանկությանը:

«Ամուսնությունն, իրականում, իքնանազոհաբերությունն է՝ հանուն ինչ-որ մեկի հետ հարաբերության: Երբ ես պատրաստ կլինեմ ինձ դնելու այդ իրավիճակում, այդ ժամանակ էլ քայլ կանեմ»:

Վերոնիկա Կաստրո, դերասանուհի

600x580

Հանրության սիրելի «վայրի Ռոզան» թեև արդեն վաթսուն տարեկան է, սակայն նախկինի նման պայծառ է, հաջողակ և…միայնակ: Նա երեխաներ ունի, իսկ ահա ամուսին երբեք չի ունեցել: Սակայն, կարծես, դերասանուհին գոհ է իրերի նման դրվածքից:

«Տղամարդիք շատ եսասեր են: Նրանք ցանկանում են, որ դուք պատկանեք միայն իրենց: Իսկ ես ցանկանում եմ հանգիստ զբաղվել նրանով, ինչն ինձ գերագույն հաճույք է պարգևում»:

Միրեյ Մաթյե, երգչուհի

600x580

Ծնվելով աղքատ ու բազմանդամ ընտանիքում, Միրեյը մանկուց սովորել է շատ աշխատել։ Տաղանդը և աշխատասիրությունը նրան դարձրեցին քսաներորդ դարի մեծագույն երգչուհիներից մեկը։ Իսկ նրա անձնական կյանքի մասին քչերը գիտեն․ երգչուհին ամուսնացած չի եղել, ավելին, երբեք հանրության մեջ չի հայտնվել որևէ մեկի հետ, ով կարող էր նրա սիրելին լինել։

«Իմ կյանքում միշտ եղել, կա և կլինի երրորդը։ Եվ այդ «երրորդն» իմ կոչումն է։ Ամեն ինչ կուլ տվող։ Հրաշալի։ Սակայն տիրակալ, ամեն ինչ խլող՝ ժամանակը, մտքերը, ուրախությունը։ Էլ ի՞նչ է բաժին մնում կյանքի ուղեկցին»:

Ջեյն Օսթին, գրող

600x580

Նա, ում գրքերը ներառված են բրիտանական բոլոր բուհերի պարտադիր գրականության ցանկում, բարետես էր, աչքի ընկնող, դաստիարակված մտավորական՝ անապահով ընտանիքից։ Գրողն այդպես էլ չամուսնացավ։ Եվ ո՞վ գիտե, թե ինչպես կծավալվեր նրա ստեղծագործական ճակատագիրը, եթե Օսթինը զբաղվեր իր անձնական կյանի կառուցմամբ։

«Փնտրեք ինքներդ ձեզ, իսկ ամուսին կգտնվի»:

Գրետա Գարբո, դերասանուհի

600x580

Արդեն հանրահայտ, Գրետան քիչ էր մնում, որ ամուսնանար, սակայն վերջին պահին հետ կանգնեց այդ քայլից։ Ըստ լուրերի, դերասանուհին համակրում էր նաև կանանց։ Այդուհանդերձ, Գարբոն այնպիսի փակ կյանք էր վարում, որ նրա ձևական միայնության պաճառը պարզելը անհնար է դառնում։

«Հարկ չկա ամուսնանալ միայն նրա համար, որպեսզի մտերիմ ընկերոջդ դարձնես ցմահ զուգընկեր»:

Հելենա Բոնեմ Քարտեր, դերասանուհի

600x580

Բրիտանացի հանրահայտ դերասանուհիներից մեկը երկար ժամանակ հարաբերություններ էր պահպանում ռեժիսոր Թիմ Բերթոնի հետ, զույգն անգամ երկու երեխա ունի։ Սակայն նրանք չեն ամուսնացել, և, նույնիսկ, առանձին տներում էին ապրում, թեև՝ հարևանությամբ։ Մեկ տարի առաջ զույգը բաժանվեց։

«Ըստ իս՝ կատարյալ ամուսնությունը հենց այսպիսին պետք է լինի։ Երբ դու կարող ես բացել նրա կյանքի դուռը, ում դու սիրում ես, և հանգիստ հայտնվես այնտեղ։ Սակայն, դրա հետ մեկտեղ դու ունես քո կյանքը, իսկ նա՝ իրենը»:

Նաոմի Քեմբլ, մոդել

600x580

Անդիմադրելի հմայք, չմարող գեղեցկություն և ինքնահաճություն․ պայթյունավտանգ համադրություն, որը, ըստ երևույթին, տղամարդկանց ստիպել է հեռու մնալ լեգենդար մոդելից։ Սև Լուսանը բազմաթիվ սիրավեպեր է ունեցել, սակայն նա այդպես էլ իրեն չի կապել ամուսնության թելերով։

«Տղամարդիկ հեռանում են, իսկ ադամանդները՝ մնում»:

Անժելա Ռոզենգարդ, թանգարանագետ, Պաբլո Պիկասոյի մուսան

600x580

Հանրահայտ թանգարանագետ Զիգֆրիդ Ռոզենգարդի դուստրը և ժառանգորդը Պաբլո Պիկասոյի հետ ծանոթացել է պատանեկան տարիներներին, երբ վարպետն արդեն մեծահասակ էր։ Լյուցեռնում գտնվող Ռոզենգարդի պատկերասրահում մինչև օրս պահպանվում են մեծանուն նկարչի նկարները, այդ թվում՝ Անժելայի դիմանկարները։ Վերջինս պնդում է, որ երբեք սիրահարված չի եղել Պիկասոյին, և նկարիչն իրեն վերաբերվում էր հարգանքով։ Անժելան չամուսնացավ, երեխաներ չունի։ Ողջ կյանքը նվիրեց իր զավակին՝ պատկերասրահին, իսկ հիմա զարմանալիորեն երջանիկ, խաղաղ լեդիի տեսք ունի։ Իսկ Պիկասոյի մասին պատմում է ջերմությամբ, պարզ և հարգանքով։ «Փոքրիկ մեծ մարդ». այդպես կարելի է խոսել այն տղամարդու մասին, ով մեծ դերակատարություն է ունեցել կնոջ համար։

«Կարելի է ասել, որ կնոջից քիչ բան է կախված․ ստեղծագործող մարդը, մեծ նկարիչն ինքն է իր համար մուսա ընտրում»։

Պատրաստեց՝ Անուշ Ավանյանը; LADYNEWS.am

Spread the love
  • 35
    Shares

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.