Քեմերոնը եւ Մերկելը Լոնդոնում քննարկելու են Սիրիայի իրադրությունը

- in Պաշտոնական
Angela Merkel

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հոկտեմբերի 9-ին Լոնդոնում կքննարկեն Սիրիայի իրադրությունը, փախստականների խնդիրը, ինչպես նաեւ ԵՄ-ին Մեծ Բրիտանիայի անդամակցության հարցերը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Քեմերոնի եւ Մերկելի բանակցությունները տեղի կունենան «ուրբաթ երեկոյան Մեծ Բրիտանիայի վարչապետի նստավայրում», հաղորդել Է Sky News հեռուստաալիքը:

Ինչպես ՌԻԱ Նովոստիին հայտնել Է կառավարության մի աղբյուր, բանակցությունների թեմաները կդառնան «փախստականների ներհոսքի կապակցությամբ Եվրոպայում ստեղծված ճգնաժամը, Սիրիան, ինչպես նաեւ ԵՄ-ին Մեծ Բրիտանիայի անդամակցության նոր պայմանների քննարկումը»:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20