Օբաման առայժմ չի աջակցում իր պաշտոնի որևէ թեկնածուի

- in Ընտրություններ
Barak Obama

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման «առայժմ չի պատրաստվում իր աջակցությունը հայտնել ԱՄՆ նախագահի թեկնածուներից որևէ մեկին»:

Այս մասին հաղորդում է TASS-ը՝ վկայակոչելով ԱՄՆ նախագահի մամլո քարտուղար Ջոշ Էռնեստին. «Ժամանակի ընթացքում դա կարող է փոխվել, սակայն առայժմ նրա դիրքորոշումը հենց այդպիսինն է»:

Նախագահի աջակցությունը երաշխավորված չէ նաև ներկայիս փոխնախագահ Ջոզեֆ Բայդենին, եթե նա որոշի հավակնել երկրի ղեկավարի պաշտոնին: Էռնեստն ընդգծել է, որ Բայդենի մասնակցությունը նախընտրական արշավին խիստ անձնական որոշում է, և փոխնախագահը այդ մասին կհայտնի երբ անհրաժեշտ համարի:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20