Օբաման համարում է, որ ԱՄՆ-ում կրակոցների դեպքերը կդադարեն, երբ փոխվի երկրի քաղաքականությունը

- in Միջազգային
Barak Obama

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նշել է երկրի քաղաքականության փոփոխության անհրաժեշտության մասին` երկրի տարածքում կրակոցների դեպքերը վերացնելու համար: Նրա խոսքով` «Կոնգրեսը չի աջակցում նույնիսկ երկրում զենքի մասին չափավոր օրենքներին»:

«Դա պարբերաբար տեղի է ունենում մեր երկրի յուրաքանչյուր անկյունում: Եվ այդ բոլորը քաղաքականության և շահագրգիռ խմբերի պատճառով: Ֆինանսավորող ընկերությունների, մարդկանց, որոնք հոգնել են վախերից: Դա կախված չէ միայն Հանրապետական կուսակցությունից: Հանրապետական կուսակցությունը պարզապես տրամադրված է զենքի մասին բոլոր օրենքներին դեմ»:

Օբաման նշել է, որ «միակ բանը, ինչը կարելի է անել, համոզվելն է, որ տարբեր լուրջ խնդիրների առճակատվող մարդիկ չկարողանան մի ամբողջ զինապահեստ ստանալ»:

Հինգշաբթի Քրիս Հարպերը կրակ է բաց արել Ումպկվայի քոլեջի մասնաշենքում, որտեղ գտնվում են ուսումնական լաբորատորիաները: Նա մտել է մի քանի լսարան և կրակել այնտեղ գտնվող մարդկանց վրա, որի հետևանքով զոհվել է 9 մարդ:

Այդ խնդիրը ԱՄՆ-ում հասել է այն աստիճանի, որ Հռոմի պապը Վաշինգտոնում գտնվելու ժամանակ Կոնգրեսի օրենսդիրներին կոչ է արել «դադարեցնել զենքի վաճառքը»:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20