Օբաման հարցազրույց Է վերցրել Պուլիտցերյան մրցանակի դափնեկիր Մերիլին Ռոբինսոնից

- in Մամուլ
Barak Obama

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման բացառության կարգով իրեն փորձել է հարցազրույց վարողի դերում: Պետության ղեկավարի հարցերին պատասխանել Է Պուլիտցերյան մրցանակի դափնեկիր ամերիկացի գրող Մերիլին Ռոբինսոնը:

Այդ մասեին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է «Նյու Յորք ռեվյու օֆ բուքս» հանդեսը, որը մասնագիտանում Է գրականության, մշակույթի, գիտության եւ տնտեսության բնագավառում:

Սեպտեմբերի 14-ին Այովայի նահանգում կայացած զրույցի ձայնագրության համաձայն՝ ընտրությունը պայմանավորված Էր Ռոբինսոնի նկատմամբ Օբամայի անձնական համակրանքով ու հիացմունքով: «Ինձ այնքան Էլ հաճախ բախտ չի վիճակվում խոսել այն մարդկանց հետ, ովքեր ինձ հետաքրքրում են եւ դուր են գալիս: Դուք առաջինն Էիք նման մարդկանց թվում»,-խոստովանել Է նախագահը:

Նա բավականին մանրակրկիտ գրողին հարցուփորձ Է արել նրա մանկության, ծնողների, գրքերի ու գրականության նկատմամբ սիրո մասին: Դրա հետ մեկտեղ Օբաման արծարծել է Ամերիկայի համար ցավոտ մի շարք թեմաներ, այդ թվում՝ կրթությունը, իրավապահ համակարգը եւ ուրիշներ:

Մերիլին Ռոբինսոնին համաշխարհային հռչակ են բերել «Ընտանեկան օջախ», «Գալաադ», «Տուն», «Լիլա» վեպերը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20