15 արդյունավետ մեթոդ սթրեսից ազատվելու համար

- in Հասարակություն

15 հեշտ և միաժամանակ հաճելի մեթոդ տրամադրությունը լավացնելու և սթրեսից ազատվելու համար:

1. 10-րոպեանոց զբոսանքը կօգնի ոչ միայն ազատվել բացասական զգացմունքներից, այլև ավելացնել արտադրվող էնդորֆինները, ինչը արդյունավետ վերացնում է սթրեսը:

2. Արեք մի քանի խոր ներշնչում: Շնչառական վարժությունները օրգանիզմ մտնող լրացուցիչ թթվածնի շնորհիվ օգնում են թուլացնել լարվածությունը և հանել սթրեսը:

3. Սթրեսին հաճախ ուղեկցում է սովի զգացումը: Կերեք ինչ-որ բան օգտակար, օրինակ՝ խնձոր կամ ընկույզ:

4. Աշխատանքային սեղանի վրա դրեք ծաղկամանով կանաչ բույս: Հայտնի է, որ կանաչ բույսերով շրջապատված լինելը կարող է նվազեցնել նյարդային լարվածությունը:

5. Ջանացեք ժամը մեկ գոնե 5 րոպեով հեռանալ համակարգչից: Իսկ քնելուց 1 ժամ առաջ անջատեք համացանցը:

6. Հաճախ համբուրվեք: Զբոսանքների նման համբույրներն էլ են նպաստում էնդորֆինի` երջանկության հորմոնի, արտադրությանը:

7. Երաժշտություն լսեք: Ավելի լավ է դասականը, որը նվազեցնում է սթրեսի մակարդակը, իջեցնում արյան ճնշումը և կարգավորում զարկերակը: Սակայն կարող եք ընտրել ձեր սիրած ժանրը:

8. Կերեք շոկոլադ: Քաղցրը օրգանիզմը հանգստացնում է, քանի որ դանդաղեցնում է գլյուկոկորտիկոստերոիդի` սթրեսի հորմոնների առաջացումը:

9. Մաստակ ծամեք: Այն թարմացնում է շնչառությունը, նվազեցնում անհանգստությունը և սթրեսը, բարձրացնում ուշադրությունը:

10. Համացանցով դիտեք զվարճալի հոլովակ:

11. Անջատեք հեռախոսը: Այն առաջացնում է մշտական լարվածություն:

12. Ժամանակ անցկացրեք ընկերների հետ: Պարզվել է, որ երբ մենք շփվում ենք մոտիկ մարդկանց և ընկերների հետ, մեր օրգանիզմում նվազում է սթրեսի հորմոնի քանակը:

13. Կերեք բանան կամ կարտոֆիլ: Դրանք պարունակում են մեծ քանակությամբ կալիում, որը կարգավորում է ճնշումը, որը բարձրանում է սթրեսի ժամանակ:

14. Զբաղվեք ձեռագործությամբ: Այն թուլացնում է օրգանիզմը և հանգստացնում նյարդերը:

15. Համացանցից օգտվեք խելացի կերպով: Փնտրեք մեդիտացիայի հատուկ վարժություններ թուլացման և լիցքաթափման համար:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20