45 ցմահ ազատազրկման դատապարտվածներ անժամկետ հացադուլ են հայտարարել

- in Իրավունք
Dzernashxta

«Փաստինֆո». Իրենց քրեական գործերի վերանայման պահանջով ցմահ ազատազրկման դատապարտված 45 անձինք այսօրվանից անժամկետ հացադուլ են հայտարարել: Այդ մասին «Փաստինֆո»-ի տեղեկությունը հաստատեց նաև ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը:

Ցմահ ազատազրկման դատապարտվածները դիմում են գրել ինչպես երկրի Նախագահին, այնպես էլ ՀՀ գլխավոր դատախազին, Արդարադատության նախարարին:

Գոռ Ղլեչյանից տեղեկացանք նաև, որ այս պահի դրությամբ դատապարտյաների հետ զրուցում են սոցիալ-հոգեբանները և իրավական բաժնի աշխատակիցները, նրանց տեղեկացվել է, որ նշված հարցի վերաբերյալ կան օրենսդրական նախագծեր:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20